Մայրը տղային տալիս է մի արծաթե գդալիկ.
- Դիր թեյի բաժակի մեջ, քանի որ արծաթը սպանում է մանրէներին։
Տղան դեն է գցում գդալը.
- Սատկած մանրէներով թեյ չեմ ուզում
Դուք կարո՞ղ եք բնութագրել այն մարդուն, որը ձեզ ծեծեց,- տուժողին հարցնում է ոստիկանը։
- Ես հենց դրանով էի զբաղված, որ նա հարձակվեց վրաս...
Երեկ ես ցուցահանդեսում էի, և պետք է ասեմ, որ միակ նկարը, որը կարելի էր դիտել, քոնն էր...
- Շնորհակալ եմ, բարեկամ։ Իսկ ի՞նչ տպավորություն թողեցին մյուս նկարիչների կտավները։
- Ցավոք, ես չկարողացա նրանց մոտենալ. այնքան մարդ էր խմբվել նրանց առաջ...
Պարզվում է, որ երբ Նոյը իջել է ցամաքի վրա, ապարանցիներն են եղել առաջինը դիմավորողների մեջ, կարծելով կրկես է եկել։